Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում․ Նարիշկին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News   

Նարիշկին

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ 

ԱՀԾ տնօերնն ասել է, որ հետախուզությունը հստակ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից։  

Ըստ Նարիշկինի՝ ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ» ունի Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին Սիրիայից մարտի դաշտում զինյալների առկայության մասին։

«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Միջին Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից», - ասել է Նարիշկինը։

  --00—ՄՀ