Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում, զերծ մնացեք գնահատականներից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

պատերազմ

Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: 

Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

--0--ԿԿ