«Թշնամին միայն ավերածությունների է ձգտում... ճանաչեք Արցախը». Դանիել Դեքեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

հասարակական

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայաստանի ու Արցախի համար այս բարդ օրերին շարունակում է աջակցել հայությանը։ Երաժիշտը, որը հաճախ է նշում, որ ընտրությամբ հայ է, հերթական գրառմամբ կոչ է արել ճանաչել Արցախը։ 

«Շուշիի համար մատերը շարունակվում են։ Թշնամին միայն ավերածությունների է ձգտում, սակայն Արցախի հերոսները պաշտպանում են հազարամյակներ շարունակ հայկական հողերը։ Աղոթեք Արցախի համար»,- գրել է նա՝ օգտագործելով «ճանաչեք Արցախը» հեշթեգը։

--0--ԿԿ