Փաշինյանը, փոխանակ հեռանալու, փչացրեց ամեն ինչ, սկսեց մեղավորներ փնտրել․ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն տեսակետին է, որ որքան էլ նախարարներին ազատի պաշտոնից, Փաշինյանը պատասխանատվությունից չի խուսափելու։ 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ Փաշինյանը, փոխանակ հեռանալու, փչացրեց ամեն ինչ, սկեց մեղավորներ փնտրել։

«Վարչապետ Փաշինյանը, որպես ձախողված առաջնորդ, պարտության խորհրդանիշ, պետք է հեռանա։ Վստահ եմ՝ պարտված ղեկավարի հետ որևէ պրոֆեսիոնալ չի աշխատի», - հավելեց նա։

--0--ԿԿ