Ավելի պիղծ արարք, քան երեխաներին Փաշինյանի հետ հանդիպման տանելը, չեմ տեսել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խիստ բացասական է վերաբերվում այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունների ժամանակ նաև երեխաներին են տանում: 24News-ի հետ զրույցում նշեց, որ ավելի պիղծ արարք, քանի երեխաներին Փաշինյանի հետ հանդիպման տանելը, չի տեսել:

«Փաշինյանը զրահաբաճկոնով է մարզեր գնում, նշանակում է՝ վտանգ կա, ու այդ վտանգավոր տեղը երեխաների են տարել: Հասկանո՞ւմ եք՝ իշխանությունը պատրաստ է վտանգել երեխաների կյանքը, ինչ է թե Փաշինյանի PR-ն ապահովի: Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե երեխաներն ինքնակամ են հանդիպման գնացել, ապա որևէ երեխա ինքնակամ Փաշինյանի հետ հանդիպման չէր գնա, նրանց հատուկ լուսանկարելու համար էին տարել »,-ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ