Կարմիր խաչը լրացուցիչ 400-500 աշխատակից կուղարկի ԼՂ, իսկ օգնության ֆոնդը 4 անգամ կավելացնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

կարմիր

«ՌԻԱ  Նովոստի» գործակալությունը, հղում անելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին, գրում է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Ղարաբաղ:

Ըստ աղբյուրի՝ վերջին 6 շաբաթվա ընթացքում կոմիտեն արմատապես փոխել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության բնույթը: 

Պետեր Մաուրերը հայտնել է, որ պատերազմից առաջ տարածաշրջանում ԿԽՄԿ առաքելության բյուջեն 10,96 մլն դոլար էչ, իսկ 2021 թվականին կհասնի ավելի քան 49,31 մլն դոլարի։

«Մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդիկ ունեինք։ Այժմ նախատեսում ենք լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել տարածաշրջան։ Վերջին օրերին արդեն իսկ ավելացրել ենք մեր ներկայությունը»,- հայտարարել է Մաուրերը։

Նշենք, որ նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս