Աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը 60,7 մլն է. ի՞նչ պատկեր է տարածաշրջանի երկրներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

կոր

Նոյեմբերի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 61,308,613 է, որից 1,437,840-ը մահացել է, 42,396,651-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 17,474,122 է, որից 105,012 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 13,248,676 վարակման դեպք, որից 269,555-ը մահացել է, 7,846,872-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 5,132,249 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,309,871 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,204,570 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,187,990 վարակակիր, հինգերորդում Ֆրանսիան է՝ 2,183,660 վարակակիր:

Հայաստանը ցանկում 51-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 130,870 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 908,346 է: Թուրքիան ցանկում 23-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 503,738 է: Ադրբեջանը ցանկում 62-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 106,101 է, իսկ Վրաստանը՝ 57-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը 118,690 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս