ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Դեկտեմբերի 3-ին Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում քննարկման ներկայացվեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Վերջինում տեղ գտած այն դրույթը, ըստ որի՝ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով, մամուլում շահարկումների տեղիք տվեց։ Այդ մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:
Ըստ տարածվող լուրերի՝ օրենքի այս փոփոխությունը հատուկ արվել է ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համար, քանի որ «այլ տարբերակով նա երբեք չէր ընտրվի»։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Արայիկ Հարությունյանի հետ։ Վերջին հայտնել է, որ տարածվող լուրը չի համապատասխանում իրականությանը։
--00—ԼՄ