Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները 100 մլն դրամի գյուղտեխնիկա են ստացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, շարունակելով նպաստել միավորված համայնքներում կարողությունների հզորացմանը, այս անգամ տեխնիկա է տրամադրել Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքներին։

Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող Սոցիալական ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը ստացել է մեկ ինքնաթափ կամազ` 31 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ, իսկ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Եղեգիս համայնքները ստացել են մեկական էքսկավատոր՝ 34 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ։

Ընդհանուր ներդրումն այս դեպքում կազմել է 100 միլիոն 300 հազար դրամ։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն ակտիվ շարունակվում է։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս