Անհրաժեշտ է ապահովել կայունություն. ՀՀ և Արցախի ԱԺ նախագահները հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԱԺ նախագահներ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները:

Կողմերը կարծիք են հայտնել, որ թե' Հայաստանում և թե' Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: 

--00--ԱԹ