Բելգրադ 2020. Մեր ըմբիշների գրանցած արդյունքները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News

ըմբշամարտ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։

Հայաստանի ազգային հավաքականը 51 երկրների պայքարում 69 միավորով գրավել է 6-րդ տեղը՝ իրենից հետ թողնելով 60 միավոր վաստակած Ադրբեջանին: Այս մասին գրել է Armsport.am-ը։ 

Նշենք, որ մրցումների վերջին օրը  Հայաստանից բրոնզե մեդալների համար պետք է պայքարեին Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և գերծանրքաշային Դավիթ  Օվասափյանը։

Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով մրցագորգ դուրս չեկավ:

Դավիթ Օվասափյանը  մրցեց ուկրաինացի  Միկոլան Կուչմանի հետ: Մեր ըմբիշը հաղթում էր 2-1 հաշվով, սակայն վերջին վայրկյանին կորցրեց զգոնությունը և արդյունքում պարտվեց՝ 2-3:

Այսպիսով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա  երկու մեդալով ` Մալխաս Ամոյանը (72 կգ) արծաթե, իսկ  Սլավիկ Գալստյանը (67 կգ ) բրոնզե մեդալով։

  --00—ՄՀ