Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը, դուրս եկավ ոստիկանությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Արցախի հերոս, Շահումյանի պաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանի որդին՝ իրավաբան Զինավոր Մեղրյանը, որը բերման էր ենթարկվել ոստիկանություն առավոտյան կառավարության շենքի մոտից, ազատ է արձակվել։ Այդ մասին 24News-ին հայտնեց հենց Մեղրյանը։ 

Հիշեցնենք, որ կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել 69 քաղաքացիների, որոնց թվում էին Զինավոր Մեղրյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, ինչպես նաև Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Բերման ենթարկելու տեսանյութը՝ ստորև:

--00—ԼՄ