ANCA-ն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 250 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին և ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ANCA

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Ամանորին ընդառաջ ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել 250 միլիոն ԱՄՆ դոլարի Արցախին և Հայաստանին հատկացվող օգնության փաթեթը: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը:

ANCA- ի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն` առաջարկվում է 100 մլն դոլար հատկացնել փախստականներին, 20 մլն դոլար` բնակարաններին, սննդի անվտանգությունը` 0- 20 մլն դոլար, ջրամատակարարմանը/կոյուղիներին` 20 մլն դոլար, առողջապահությանը` 20 մլն դոլար, COVID-19- ի դեմ պայքարին` 25 մլն դոլար, վերականգնմանը` 20 մլն դոլար, ականազերծմանը (չպայթած զինամթերքի ոչնչացում)` 25 մլն դոլար։

--00--