Մեկնարկել է ՀՌՇ-ի հետախուզական ստորաբաժանումների աերոմոբիլային խմբերի պատրաստումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայում մեկնարկել է հետախուզական ստորաբաժանումների նոր եկած զինծառայողների պատրաստումը։

Ինչպես հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը, առաջին անգամ ռազմական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի ցուցումով ուսուցման ձմեռային շրջանում կսկսվի հետախույզների աերոմոբիլային խմբերի ձեւավորումը եւ պայմանական հակառակորդին հեռահար կրակով հարվածի կազմակերպման պատրաստումը։

«Կամխուդ» հրաձգարանում անհատական պարապմունքների ընթացքում երիտասարդ խուզարկուները կսովորեն կիրառել ռազմական տեխնիկա, շարժական եւ անշարժ թիրախներին խոցել բոլոր տեսակի հրազեններից, նռնականետերից եւ ռազմական մեքենաներից, ինչպես նաեւ կսովորեն ձեռնամարտի եւ դանակով մարտի հիմունքները։

Մեկ ամսվա ընթացքում ցածր ջերմաստիճանի «ծայրահեղ» պայմաններում, ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա ձեւավորված աերոմոբիլային խմբերը կհմտանան օդային դեսանտի մարտավարական խնդիրների լուծման մեջ՝ ռազմական պատրաստականության պլանային վարժանքների շրջանակներում։

Զինծառայողները կյուրացնեն մարտավարական գործողությունների, պայմանական հակառակորդին ուղղաթիռներից կրակելով հարվածելու եւ հարթավայրային ու լեռնային տեղանքում ցերեկային ու գիշերային ժամերին գիշերային տեսանելիության սարքերի միջոցով դեսանտ իջեցնելու նոր ձեւեր։

Հետախույզների անհատական պատրաստման ծրագրում Անդրկովկասում ներգրավված է 300 զինծառայող, որոնք ապահովված են ժամանակակից «Մարտիկ» հանդերձանքով, ավելի քան 100 միավոր ռազմական հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ «Վագր» ժամանակակից զրահամեքենայով, հետախուզության «Աղեղնավոր» համակարգերով։

Տեսանյութեր

Live

Լրահոս