Պատրաստակամ ենք ՀՀ և Ադրբեջանի միջև ԼՂ հարցով հանդիպում կազմակերպել. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

 Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատրաստակամություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպել` ԼՂ հակամարտության՝ չլուծված քաղաքական հարցերի քննարկման: Այս մասին Լավրովը հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում: 

«Ինչ վերաբերում է չքննարկված քաղաքական հարցերին, ես կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունն, իբրև ազգային համանախագահ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցել այսպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը դրան պատրաստ կլինեն»,- ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այժմ օրակարգում հրադադարի ցանկացած խախտման կանխումն է, պայթուցիկ նյութերից տարածքի մաքրումը, ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձի ապահովումը, սուր հումանիտար հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը և տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակումը: 

«Այս բոլոր ուղղություններով ինչ-որ դրական բան կա, բայց կան նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են` հաշվի առնելով իրավիճակի արտակարգ բնույթը»,- ասել է նա:

--00--ԱԹ