ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու․ նախագիծն օրերս հաստատվել է Կառավարության կողմից։
Որոշման համաձայն՝ միայնակ մոր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար նոտարի հաստատած որևէ լրացուցիչ փաստաթուղթ անհրաժեշտ չէ։ Բացառություն են այն դեպքերը, երբ նպաստը նշանակվել է օտարերկրյա քաղաքացուն կամ երեխայի ծննդյան վկայականը տրվել է արտերկրում։
Իսկ ռազմական դրության ժամանակահատվածում նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը կարող է վճարվել երեխայի մյուս ծնողին՝ սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին ներկայացրած դիմումի հիման վրա։
--00--ԱԹ