ՀՀ պաշտոնյաների` ԼՂ այցին խոչընդոտելու պատճառ չկա. հումանիտար օգնություն են ցուցաբերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

ԼՂ հարցով բոլոր, ամենից առաջ՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության մեջ, կա կողմերի համաձայնությունը, որ ՀՀ և ԼՂ կապն ապահովվելու է Լաչինի միջանցքով, որը գտնվելու է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով ՀՀ պաշտոնյաների` ԼՂ այցելելու առթիվ Բաքվից հնչող դժգոհություններին:

«ՀՀ և ԼՂ միջև կապը որևէ մեկը չի հերքել: Բանակցային բոլոր տասնամյակների ընթացքում երբեք հարց չի դրվել Հայաստանն ու ԼՂ-ն անջատել միմյանցից, այդ իսկ պատճառով ԼՂ միջանցքն՝ իբրև հայեցակարգ, որևէ մեկի առարկությունը չի ստացել: Այն նախկինի պես ստացել է կողմերի համաձայնությունը, այդ թվում՝ ադրբեջանցի հարևանների, նույն կերպ, ինչպես այժմ ի լրումն Լաչինի միջանցքի, որ այժմ նոր երթուղի կունենա, կդրվի նաև մշտական, ապահով կապ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- ասել է նա:

Լավրովը հիշեցրել է` այս կապերն ամրապնդվել են երկրների ղեկավարների համաձայնությամբ:

«Եթե մենք համաձայն ենք, և ակնհայտ է՝ բոլորը համաձայն են, որ պետք է կապ լինի ԼՂ և ՀՀ հայերի միջև, ապա ես չեմ տեսնում որևէ պատճառ այդ շփումներին խոչընդոտելու: ՀՀ պաշտոնյաները ներառված են ԼՂ ժողովրդին հումանիտար օժանդակության ցուցաբերման հարցում, ինչը Բաքվում որևէ բացասական հույզեր չի առաջացրել, և տարօրինակ կլիներ, եթե այդպես չլիներ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս