Ինչո՞ւ 62 զինծառայողները դուրս չբերվեցին, եթե Խծաբերդը, Հին Թաղերը զիջվելու էին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

Ադրբեջանում հայ ռազմագերիների ցուցակների անճշտությունը երկրոդական է։  Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը 62 հայ անձանց դիտարկում է՝ որպես ահաբեկիչներ։ Հիմա քաղաքական որոշ շրջանակներ սլաքներն ուղղում են վարչապետի ու նրա խորհրդարանական  խմբակցության դեմ, բայց պարզ է, որ այդ մարդիկ այս պահի դրությամբ չեն կարող կամք թելադրել Ադրբեջանի նախագահին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։

Աթանեսյանն ուշադրություն է հրավիրում այս խնդրի վրա։

«Ու՞մ հրամանատարության ներքո էին գործել 62 հայ զինծառայողները։ Սա է հարցը։ Ինչո՞ւ նրանք նոյեմբերի 10-ից հետո չեն տարհանվել այն ժամերին, երբ պարզ է դարձել, որ հայկական զորքը Խծաբերդն ու Հին Թաղերը պետք է զիջեր»,- ասել է նա։

Խոսելով ՀՀ-ում եւ Արցախում իշխանափոխության հանրային պահանջի մասին՝ քաղաքական վերլուծաբանը նկատել է, որ չնայած հանրային որոշ խմորումների՝ Հայաստանում նման պահաջ չկա, իսկ վարչապետի հրաժարականը պահաջող խումբը հանրային աջակցություն չստացավ։ Արցախի պարագայում, ըստ նրա, դա պետք է լինի ներղարաբաղյան օրակարգից բխող։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս