Փաշինյանը իշխանությունը տալու էր Միրզոյանին, կարմիր «պապկան» խափանեց ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

Կային խոսակցություններ, որ վարչապետը մտադիր է իշխանությունը հանձնել ԱԺ նախագահին, որպեսզի  հեռանալուց առաջ ստանա անվտանգության երաշխիքներ։ Արարատ Միրզոյանը նաև այն գործիչն էր, որն  ընդունելի էր «Իմ Քայլի» համար։ Սակայն հայտնի սկանդալային հայտարարությամբ ուղղակի մեսիջ ուղարկվեց Փաշինյանին, որ նա չի կարող  նշանակել իր նախընտրելի թեկնածուին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանին ասվեց մոտավորապես հետևյալը. եթե ուզում ես վարչապետ նշանակել, ուրեմն պետք է մեզ հետ բանակցես։ Պատահական չէ, որ հայտարարությունից անմիջապես հետո ԱԺ խմբակցություններից մեկի ղեկավարը հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը։ 

Քաղտեխնոլոգն ընդգծել է՝ դա ընդդիմության այն թևն էր, որտեղից եկել էր վերոհիշյալ մեսիջը։

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին և ներքաղաքական մի շարք այլ կարևոր թեմաների։  

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ