Մարտունիի, Ապարանի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

ճանապարհ

Հունվարի 28-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Մարտունիի, Ապարանի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

--00--ԱԹ