Ստեփանակերտում և Մարտակերտում չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News   

Արցախ

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր սակրավորները չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում: 

«Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ է նախատեսում նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը: 

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Հեռ.911»,- ասված է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տարածած հայտարարությունում։  

--00—ՄՀ