ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Մոսկվայի դատարանը քիչ առաջ որոշեց Ալեքսեյ Նավալնու պայմանական դատապարտվածությունը փոխարինել իրականով: Ըստ որոշման՝ Նավալնին 3.5 տարի անց է կացնելու բանտում, հայտնում է Տասսը:
«Դատարանը որոշել է ФСИН -ի (Պատիժների կատարման դաշնային ծառայություն) միջնորդությունը՝ Նավալնի Ա. Ա. - ի պայմանական ժամկետին փոխարինելու վերաբերյալ։ Մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա համար խափանման միջոց ընտրել կալանավայրում», - որոշումն ընթերցել է դատավոր Նատալյա Ռեպնիկովան:
--00--ԱՀ