Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Screenshot_3

Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով 9-րդ մեղադրյալ Նազրիմադ Լութֆուլոյին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանի դահլիճից։

«Հետաքննության միջնորդությունը բավարարվել է, և Նազրիմադ Լութֆուլոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչև մայիսի 22-ը», - հայտարարել է դատավորը։

Դատարանի տվյալներով՝ 24-ամյա Լութֆուլոյը Տաջիկստանից է, ապրում է մետրոյի Շչելկովսկայա կայարանի մոտ գտնվող հանրակացարանում։ Պարզվել է, որ նրան ոստիկանները բերման են ենթարկել մարտի 23-ի երեկոյան «Կրոկուսի» շենքի մոտ, որտեղ փաստաթղթեր ցույց տալու խնդրանքին ի պատասխան՝ Լութֆուլոյը սկսել է «լկտի պահվածք դրսևորել» և չի արձագանքել անօրինական գործողությունները դադարեցնելու պահանջներին։

--00—ՅՄ