Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային վարժանքներ են անցկացրել ԲՏՌ-82Ա-ից․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, պլանային մարտական ​​վարժանքների շրջանակներում, «Ստեփանակերտ» հրաձգարանում ավարտել են մի շարք ուսումնական առաջադրանքներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

Ըստ գերատեսչության՝ զրահափոխարկիչների անձնակազմի հետ վարժանքների ընթացքում անցկացվել են տեսական և գործնական վարժանքներ ԲՏՌ-82 ընթացային մասի շահագործման, ինչպես նաև դրանց պահպանման կարգի վերաբերյալ:

Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է դասընթացներ մարտական ​​պատրաստության հիմնական առարկաներից՝ ներառյալ մարտավարական, մարտավարամասնագիտական, կրակային, ինչպես նաև մարտական ​​մեքենաներ և այլ հատուկ տրանսպորտային միջոցների վարման վերաբերյալ:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ մարտական ​​պատրաստության մեջ ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:

նկար

--00—ԼՄ