Ռուսաստանը վերացրել է Հայաստանից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

ՍԱՏՄ

Այս տարվա սկզբին Ռուսաստանը Արմավիրի մարզի 13 ձեռնարկություններից ներկրվող լոլիկի ու պղպեղի մեջ հայտնաբերել էր Պեպինո մոզաիկա (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ և սահմանափակել ներմուծումը:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տվյալ հիվանդության առկայությունը պարզելու նպատակով իրականացվել է մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր):

Համատեղ քննարկումների արդյունքում Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) 2021թ փետրվարի 5-ից հանել է լոլիկի և պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները:

--00—ՄՀ