Ռուսաստանը հանել է Թուրքիայից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

թուրքիա

Ռուսաստանը հանել է Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները:  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր):

Նշվում է, որ սահմանափակումներն այլևս չեն գործի սեպտեմբերի 10-ից: 

Հիշեցնենք, որ սննդի անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ռուսաստանը 2020թ. դեկտեմբերին սահմանափակել էր Անթալիայից և Իզմիրից լոլիկի ու պղպեղի ներկրումը:

--00—ՄՀ