ՌԴ-ն արգելել է 18 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

աշխարհ

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դաղստանի Հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»–ի գրասենյակը տեղեկացրել է, որ 2021թ․-ի մարտի սկզբից առ այսօր Ադրբեջանից բերված 18 տոննա լոլիկի ներկրումը ՌԴ չի թույլատրվել:

Պատճառը բանջարեղենում լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny) հայտնաբերումն է

Ըստ տեղեկությունների, մթերքը հետ է վերադարձվել Ադրբեջան: Բացի այդ, մթերքը ներմուծողները վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ՌԴ Վարչական օրենսգրքի 10․2 կետի համաձայն:

--0--ԿԿ