Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1079 հա տարածք

ԵՐԵՎԱՆ ՓԵՏՐՎԱՐԻ 6,  24News   

խաղաղապահներ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1079 հա տարածք, 280 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 14 պայթյունավտանգ առարկա։

 --00—ՄՀ