Ռուս խաղաղապահներն Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 238 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ականազերծում
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Ըստ գերատեսչության՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են շուրջ 238 հեկտար տարածք, 93 կիլոմետր ճանապարհ, 423 բնակելի տուն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8300 պայթուցիկ նյութ։

Պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը ոչնչացվում են:

--00—ԼՄ