ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ռուս խաղաղապահ
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, հայտում է, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացման մասին խոսք չկա:

«Ռուս խաղաղապահների թիվը համաձայնեցված է երեք ղեկավարների համապատասխան հայտարարությամբ։ Ելնում ենք այն փաստից, թե ինչ է ասվում դրանում։ Այժմ նման հարց օրակարգում չկա»,- նշել է Ռուդենկոն։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները իրականացրել են ավելի քան 170 չվերթ՝ Երևան, ապա նաև ԼՂ տեղափոխելով ռուս խաղաղապահների, նյութական միջոցներ, սպառազինություն և ռազմական տեխնիկա:

--00—ԼՄ