ՌԴ խաղաղապահները Արցախում արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում, վիրավորվել է ադրբեջանցի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ռու

ՌԴ խաղաղապահները Արցախի  Մարտակերտի շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում, վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող. ՌԴ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ղարաբաղյան և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակվում է զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք և մոտ 22 հազար միավոր զինամթերք:

810 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 436 երեխա, շարունակում է մնալ խաղաղապահների  տարածքում։ Կազմակերպվել է նրանց կեցությունը, սննդի և բուժօգնության հարցերը։

--ԼՀ--