Խոսվում այն մասին, որ ՀՀ-ն փորձում է պատասխանատվությունը իր անհաջողությունների համար դնել ՌԴ-ի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News 

Ռուսական մամուլում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն արդեն երկար ժամանակ է՝ փորձում է պատասխանատվությունը իր անհաջողությունների համար դնել ՌԴ-ի վրա: Մենք մեր որևէ անհաջողության համար որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա հստակ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ օրինակ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք լիներ ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի հսկողության ներքո, այդ զորախումբը պետք է երաշխավորեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը և մենք դեռևս 1.5 տարի առաջվանից սկսել ենք բարձրացնել այն հարցը, որ գործընթացները ճիշտ ճանապարհով չեն գնում»,-ասաց նա:

Փաշինյանը ասաց նաև․ « Մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, թե բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ ՌԴ-ի խաղաղապահ զորախումը ԼՂ-ում ունեցել է» :

--00—ԼՀ