Ալիևը հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ կապված Հայաստանում ընթացող իրադարձությունների հետ։

«Ալիևը երեկ կրկին հոխորտացել է մեր հասցեին։ Գրում եմ «մեր», քանզի իր հոխորտանքի թիրախն իրական Հայաստանն էր և իրական հայերը։

Նա փաստացի պաշտպանել է իր վիժվածք խամաճիկին Հայաստանի արժանապատվության համար պայքարող «ռևանշիստներից» և «ֆաշիստներից», այն է՝ մեզանից բոլորից։

Փաստորեն, հայ ժողովրդի գիտակից ու հայրենասեր հատվածին ռևանշիստ մեկ Հեյդարի դուրսպրծուկն է ասում, մեկ էլ Վովայի վիժվածքը։

Մեկ այլ կարևոր դիտարկում ևս։

Ալիևը կրկին հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացում միջազգային հանրությունը ստիպում էր Արրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Քելբաջարը և Լաչինը «հավերժ» պիտի մնային հայկական։

Անասելի ցավ է գիտակցել, թե դավաճան սրիկայի պատճառով ինչից զրկվեց մի ամբողջ ժողովուրդ»,-գրել է Աշոտյանը և հրապարակել ադրբեջանական աղբյուրի հրապարակած նյութը։

նկար

--00—ԼՄ