Մարտունիում ու Մարտակերտում զինամթերք կվնասազերվի. ձայներից խուճապի չմատնվե՛լ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

զենքեր վտանգավոր

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն այսօր պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

ԱԻ պետական ծառայության սակրավորները և Արցախում գործող ականազերծման կազմակերպությունները հանրապետության տարածքում շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներն ամենօրյա ռեժիմով:

Հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվում է տեղում:

Տեղեկատու հեռ.-911:

--00—ԼՄ