Բորիս Ավագյանը ճտքակոշիկներ ու ձեռնոցներ է նվիրել Արցախի ԱԻՆ-ի բոլոր աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

1

 

Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն ԱԻՆ-ի աշխատակիցներին իր անձնական միջոցներով կաշվե ճտքակոշիկներ (սապոգ) ու ձեռնոցներ է նվիրել։ 

«Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որ իրականացնում են ԱԻՆ աշխատակիցները հատկապես վերջին չորս ամիսների ընթացքում։ Արցախի այս դժվարին իրավիճակում ես որոշեցի օգտակար լինել հատկապես այդ գերատեսչության աշխատակիցներին», - ասել է նա։

Բորիս Ավագյանը նաև հավելել է, որ նվիրատվության ամսաթիվը կապված է 1988 թ.-ին Արցախում սկսված ազգային ազատագրական պայքարի հետ։

 

նկար

նկար

--00—ԼՄ