Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

․

Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգի ուղղությամբ կառավարությունը շարժվում է վստահ քայլերով: Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չունենք։ Այս մասին, 1in.am-ին տված հարցազրույցում ասաց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, Սյունիքում միջավայրը փոխվել է, բայց անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է։

«Այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ, բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մենք մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում»,- հավելեց նա: 

--00--ԱՀ