ԱԺ խորհրդի նիստ՝ ժամը 11։00-ին․ նախատեսվում է քննարկել արտահերթ նիստ հրավիրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար.

Այսօր՝ ժամը 11-ին, նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, որի շրջանակում պետք է քննարկվի ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը:

Արտհերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը չեղարկելու հարցն է լինելու։ Նախատեսվում է նաև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկում։

Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի նիստը պետք է կայանար փետրվարի 25-ին՝ ժամը 18։00-ին, սակայն ԱԺ «Իմ քայլի» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել խորհրդարան, և նիստը չեղարկվել էր։

ՀՀ զինված ուժերը փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։

--00—ԼՄ