ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

զինվորներ

ՀՀ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի և կորպուսների հրամանատարների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը՝ նշելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը: Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը նա կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս