ՀՀ ԶՈւ-ն բարեփոխվում է նաև մեր ռուս գործընկերների հետ համագործակցությամբ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Նիկոլ Փաշինյան

ՀՀ զինված ուժերում սկսվել են զանգվածային բարեփոխումներ: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ բարեփոխումները նաև իրականացվում են մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Պետք է ասեմ, որ մենք արդեն անցել ենք մեր բանակի լայնամասշտաբ բարեփոխումներին՝ բնականաբար, հաշվի առնելով մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները ՌԴ հետ՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Համապատասխան խորհրդակցությունները վարվում են, իսկ փորձագետների մակարդակով արդեն հաստատված են անհրաժեշտ շփումները»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, և ՀՀ կառավարությունը դրանում խիստ հետաքրքրված է:

--00--ՍՓ