Խորապես ցնցված եւ վշտացած եմ Ստրասբուրգի կրակոցների կապակցությամբ. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել՝ կապված Ստրասբուրգի կենտրոնում կրակոցների հետ։

«Խորապես ցնցված եւ վշտացած եմ մեր ընտանիքի համար շատ թանկ Ստրասբուրգում տեղի ունեցած գրոհի եւ սպանությունների կապակցությամբ։ Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Ստրասբուրգի բնակիչներին, ինչպես նաեւ Ֆրանսիայի ժողովրդին եւ կառավարությանը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մնացականյանը։