Բաքվում Լավրովը կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ․ քննարկման օրակարգը հայտնի է

Thumbnail
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

Դեկտեմբերի 13-14-ին Բաքու այցի շրջանակում ՌԴ արտգործերնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստինլրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանի արտգործնախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա այսօր, պլանավորված Է այսօր: Հանդիպում կլինի նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության հանգուցային ասպեկտները, տարածաշրջանային ու միջազգային օրակարգը», - ասել Է Զախարովան բրիֆինգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: