34-ամյա տղամարդն էլեկտրահարվել է էլեկտրաենթակայանում և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

․

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:

 Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: 

Մահացածը Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա  Ռադիկ Գ.-ն էր, ով էլեկտրաենթակայանում  աշխատանքներ կատարելու ժամանակ  էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ ժամը 13:00-ից բազմաբնակարանային այս շենքում էլեկտրամատակարարումը խափանվել է և մահացածն իր  գործընկերների հետ խոտանն էին վերացնում, որպեսզի բնակչությանը կարճ ժամանակում  էլեկտրաէներգիա մատակարարվի և այդ ժամանակ ներսում տեղի է ունեցել ողբերգական դեպքը:

Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 անչափահաս երեխա:

--00--ԱՀ