34-ամյա տղամարդը գողացել էր «Պորշի» լուսարձակները և վնասել մեքենայի անվաթևերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

պորշ

Հուլիսի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 01.30-ից 08.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կայանված իր «Պորշ» մակնիշի մեքենայի լուսարձակները և վնասել մեքենայի անվաթևերը:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին Արաբկիրի փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ