Կենտրնական Ճապոնիայում 83 հազար հավ են ոչնչացրել թռչնագրպի բռնկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News     

հավ

Կենտրոնական Ճապոնիայի Տոտիգիի պրեֆեկտուրայի իշխանությունները շուրջ 83 հազար հավ են ոչնչացրել տեղական ֆերմայում, որտեղ թռչնագրիպ Է հայտնաբերվել: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել Է Kyodo գործակալությունը:

Վարակման օջախն անցած հանգստյան օրերին հայտնաբերվել Է Հագա քաղաքում:

Հունվարի վերջին Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հայտարարել Է, որ 2020 թվականի նոյեմբերից թռչնագրիպի բռնկումներ են հայտնաբերվել Ճապոնիայի 15 պրեֆեկտուրաների 36 թռչնաֆերմաների տարածքում, այդ ցուցանիշը դարձել Է ամենամասշտաբայինը երկրի ամբողջ պատմության ընթացքում: Դրանով պայմանավորված՝ տեղական իշխանություններն արդեն ոչնչացրել են ավելի քան 6,5 միլիոն հավ:

--00—ՄՀ