Իրազեկման վահանակներ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

վահանակ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկու կետերում տեղադրվել են ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակներ։

Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածում այս վահանակները կզգուշացնեն վարորդներին լինել առավել զգոն‚ չգերազանցել երթևեկության արագությունը։

Ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակները տեղադրվել են Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

--00--ԱԹ