Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել․ դատարանը բավարարել է նրա հայցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Օնիկ Գասպարյանը կարող է կատարել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպանը՝ ներկայացնելով datalex.am-ում հրապարակված որոշումը հայցի ապահովման միջոցների կիրառման վերաբերյալ:

«Կարծում եմ, որ այն ուսումնասիրելիս պարոն Գասպարյանի պարտականությունները՝ որպես Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այլևս հարցեր չեն առաջացնի», - գրել է նրա պաշտպանը:

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հայտարարությունից հետո վարչապետը նրան պաշտոնից ազատելու դիմում էր ներկայացրել, սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն չէր ստորագրել և հետ էր ուղարկել կառավարություն։ Օրեր անց կառավարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատված էր համարել և առաջարդրել էր ԶՈՒ ԳՇ պետի նոր թեկնածու՝ Արտակ Դավթյանին, սակայն Արմեն Սարգսյանը վարչապետի թեկնածուին չէր հաստատել ԳՇ պետի պաշտոնում։

Օնիկ Գասպարյանը տեղեկացրել էր, որ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։

Որոշումը՝ ստորև։

նկար

--00—ԼՄ