ԱԱԾ-ն՝ Սաշիկ Սարգսյանի որդու և «Սասնա ծռերի» վերաբերյալ լուրի զգացմունքայնության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմակերպած լրագրողական սեմինարի ժամանակ անդրադարձել են ԱԱԾ հաղորդագրություններում անմեղության կանխավարկածի խախտման մասին՝ որպես օրինակ նշելեով «Սասնա ծռերի» հետ կապված հաղորդագրությունը, որտեղ նրանց գործողությունն ահաբեկչություն էր որակվել այն ժամանակ, երբ դեռ «Սասնա ծռերը» նման հոդվածով չէին մեղադրվում:

Արմեն Քինակցյանը տեղեկացրել է, որ հաղորդագրությունը հետագայում փոխվել է, իսկ  հաղորդագրության վերջում մշտապես նշվում է, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել:

Լրագրողներն անդրադարձել են նաև ԱԱԾ-ի հաղորդագրությունների զգացմունքայնությանը՝ ոչպես օրինակ ներկայացնելով Սաշիկ Սարգսյանի որդու հետ կապված հաղորդագրությունը, որում, տրվելով էմոցիաներին, հեղինակը նշել էր, որ նա ապրում է ցոփ ու շվայտ կյանքով: 

«Այն, ինչ դուք ընկալում եք՝ որպես զգացմունքային, այնքան էլ այդպես չէ: Դա արվել է ապօրինի հարստացման կոնտեքստում», - ասել է Արմեն Քինակցյանը: Լրագրողների դիտարկմանը, թե նա ապօրինի հարստացման մեջ չէր մեղադրվում, ԱԱԾ-ն գեղարվեստական ժանրից պետք է խուսափի, և մեղադրյալը կարող է դատի տալ  հաղորդագրության հեղինակին դրա համար, Քինակցյանը պատասխանել է. «Թող տա: Ե՞ս պիտի անհանգստանամ, ես չեմ անհանգստանում»: