ԱԱԾ տնօրենը դատապարտել է Մայր Աթոռ ներխուժելու փորձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դատապարտում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կողմնակիցների ներխուժման փորձը Մայր Աթոռ։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք իրավասություն չունենք խառնվել եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին անջատ է պետությունից։ Միայն կարող ենք ապահովել եկեղեցական համայնքի անվտանգությունը։ Ցանկացած բռնություն դատապարտելի է։ Համոզված եմ, որ եկեղեցին ունի այնքան իմաստնություն, որ կարողանա լուծել խնդիրը»,- ասել է նա։ 

Վանեցյանը վստահեցրել է, որ կաթողիկսը կկարողանա ծագած խնդիրները լուծել։