Եթե չկնքվի խաղաղության համաձայնագիր, 2019-ին Յեմենում իրավիճակը կվատթարանա․ Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Եթե հակամարտող մարմինները չկնքեն խաղաղության համաձայնագիր և չկանխեն հումանիտար ճգնաժամը, 2019 թվականին Յեմենում իրավիճակը կվատթարանա։ Այս մասին Դահոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

AFP-ն գրում է, որ, ըստ Գուտերեշի, բազմաթիվ յեմենցիներ մահանում են «շատ ողբերգական հանգամանքներում» սննդամթերքի ոչ բավարար արտադրության պատճառով: «Այն փաստը, որ դեռևս սով չի հայտարարվել, ոչ մի կերպ չի նվազեցնում մեր մեծ անհանգստությունը Յեմենում սովի բարձր մակարդակի և շատ ողբերգական հանգամանքներում մահացող մարդկանց վերաբերյալ», - ասել է Գուտերեշը։ Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ առանց խաղաղության՝ կբախվեն շատ ավելի վատթար իրավիճակի, քան ներկայում է։