Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում հայտնաբերվել է պահակի դին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 15-ին ժամը՝ 8:10-ին, ոստիկանություն է զանգահարել Ջոն Կիրակոսյանի անվան փոխտնօրենը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 8-ին, նշված դպրոցում հայտնաբերվել է պահակի դին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Արտաքին զննությամբ դիի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: